Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը, հայտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
«Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։
-Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով,-ասում էր մեծ մտավորականը։
Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Մուրադյան»,- նշված է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հրապարակած ցավակցական հաղորդագրության մեջ։





