AM
22 Հոկտեմբեր 2026 - 10:36 AMT

ԱԱԾ․ Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցին կվերադարձվի

2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով։