Երևանի Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա 07:00-ն, կատարվելու են գծանշման աշխատանքներ, հայտնում է քաղաքապետարանը:
Գծանշման գործընթացին չխոչընդոտելու համար վարորդներին հորդորել են նշված ժամանակահատվածում մեքենա չկայանել:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։





