AM
22 Հոկտեմբեր 2026 - 13:13 AMT

Ադրբեջանի դպրոցներում սահմանափակվել է հասանելիությունը TikTok-ին

Ադրբեջանի դպրոցներում սահմանափակվել է հասանելիությունը TikTok-ին՝ երեխաներին անցանկալի նյութերից պաշտպանելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարի տեղակալ Ֆիրուդին Գուրբանովը «Ընտանիքը թվային դարաշրջանում. փոխակերպման նոր սահմաններ» խորագրով ընտանեկան համաժողովին։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ սահմանափակված ավելի քան 200 տեսանյութում ներկայացված են եղել հանցագործությունների, թմրամիջոցների օգտագործման, բռնության և նմանատիպ այլ բովանդակության տեսարաններ, գրում է Oxu.az-ը:

Գուրբանովը միաժամանակ ընդգծել է, որ երեխաների պաշտպանությունը վնասակար տեղեկատվությունից չպետք է սահմանափակվի միայն կրթական հաստատություններով։

«Այս տեսանյութերը պարունակել են հանցագործությունների, թմրամիջոցների օգտագործման, բռնության և նմանատիպ այլ բովանդակության տեսարաններ։ Սակայն, բնականաբար, նման սահմանափակումները չպետք է գործեն միայն դպրոցներում։ Ընտանիքները նույնպես պետք է հետևեն, որպեսզի երեխաները հասանելիություն չունենան նման նյութերին և հարթակներին»,– նշել է նա։