AM
22 Հոկտեմբեր 2026 - 13:35 AMT

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժինները կաշխատեն երկարացված գրաֆիկով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները հոկտեմբերի 22-ին և 23-ին քաղաքացիներին կսպասարկեն մինչև ժամը 20։00-ն՝ քաղաքացիներին մատուցելով նույնականացման քարտի և անձնագրի տրամադրման ծառայություններ։

Աշխատանքային ժամերի երկարաձգումը պայմանավորված է նոյեմբերի 1-ից Հայաստանում կենսաչափական նոր համակարգի գործարկման նախապատրաստական աշխատանքներով։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում, նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: