AM
22 Հոկտեմբեր 2026 - 14:08 AMT

ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին կոչ է արել պատվաստվել սեզոնային գրիպի դեմ և պահպանել շնչառական վարակների տարածումը կանխելու հիմնական կանոնները։

Պատվաստման համար կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա։

Նշվում է, որ ամենամյա պատվաստումն օգնում է նվազեցնել նաև հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների վտանգը։

«Հնարավորինս խուսափե՛ք շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից։

Հիվանդության ախտանշանների դեպքում մնացե՛ք տանը և սահմանափակեք շփումները՝ պաշտպանելով նաև ձեր շրջապատին։

Անհրաժեշտության դեպքում դիմե՛ք առաջնային բուժօգնության հաստատության մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին։ Խուսափե՛ք ինքնաբուժումից։

Մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման․ դրանք արդյունավետ չեն վիրուսային վարակների բուժման համար։

Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քիթը ծածկե՛ք միանգամյա անձեռոցիկով, այն անմիջապես նետե՛ք աղբամանը։ Անձեռոցիկի բացակայության դեպքում օգտագործե՛ք արմունկի ծալքը։

Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։

Պարբերաբար լվացե՛ք ձեռքերն օճառով և ջրով, հատկապես՝ հազալուց, փռշտալուց կամ քիթը մաքրելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ: