Դատարանը որոծել է, որ Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանին (նախկինում Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Նման որոշում է կայացրել կայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահել են դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը), հայտնում է Sputnik Արմենիան:
Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց էին ներկայացրել փետրվարին: Պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը:Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:





