«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել՝ իրավապահների գործողությունները որակելով որպես «ընտրական գործընթացին ապօրինի միջամտություն»։
Նրանք նշել են, որ «սռնվազն անտրամաբանական է միևնույն ուժի ներկայացուցիչների կողմից միմյանց ընտրակաշառք տալը»:
«Հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով և անտեսելով անﬔղության կանխավարկածի սկզբունքը:
Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ–ները, ﬕմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ, նույն հրապարակված տեսանյութի ﬔջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ:
Միաժամանակ հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն: Նախաքննության գաղտնիությունը հարգելով պարզապես կարող ենք հստակեցնել, որ դրանք փաստացի նախընտրական այնպիսի ծախսեր կատարելու համար նախատեսված գումարներ են, որոնք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական հիﬓադրաﬕց չեն կատարվում»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ընտրակաշառքի հանցակազմի առնչությունը չեզոքացնող կարևոր հանգամանք է այն, որ գումարների փոխանցումը եղել է, ըստ էության, ﬕևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների ﬕջև և այդ հանգածանքը ևս չի ներկայացվում հանրությանը:
«Շատ դեպքերում, նրանք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդաﬕ թեկնածուներն են:
Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը: Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը»,-ասվում է հայտարարության մեջ:
Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններն անցնելու են հոկտեմբերի 25-ին։ Նախատեսված քվեարկությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Ընտրական պայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր։ «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ստեփանավանի ներկայիս համայնքապետ Արմեն Գրիգորյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարում Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանն է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է Արսեն Գևորգյանի գլխավորած ցուցակով, մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը։





