Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ուշադրություն է հրավիրել ուսանողական վիզաների պայմանները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա՝ զգուշացնելով հետևանքների մասին:
«Եթե կիսատ եք թողնում ուսումը, բացակայում եք դասերից կամ դուրս եք գալիս ձեր ուսումնական ծրագրից՝ առանց ձեր ուսումնական հաստատությանը տեղեկացնելու, ձեր ուսանողական վիզան կարող է չեղարկվել, և դուք կարող եք զրկվել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից։
Միշտ հետևե՛ք ձեր վիզայի պայմաններին ու պահպանե՛ք ուսանողի կարգավիճակը՝ խնդիրներից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։





