AM
23 Հոկտեմբեր 2026 - 12:10 AMT

Պապիկյանը Չեխիայի փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությանը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ, քննարկել ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Չեխիայում պաշտոնական հանդիպումներից բացի նա այցելել է նաև ՀՀ դեսպանատուն, հայտնում է պաշտպանության նախարարություն։

Հոկտեմբերի 22-ին Չեխիայի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: