Մարտի 2-ին Լեհաստանի գավաթի ¼ եզրափակիչում հանդիպել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» և Լևոն Հայրապետյանի «Լեհիա» թիմերը: Նրանք այդպես էլ գոլ չեն խփել, և խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
Լևոն Հայրապետյանը դաշտում անցկացրել է 90 րոպե, իսկ Արզումանյանը խաղին հայտավորված չի եղել, հաղորդում է «Լեհիայի» պաշտոնական կայքը:
Իր հաջորդ խաղը «Յագելոնիան» անցկացնելու է մարտի 5-ին «ԳԿՍ»-ի դեմ, իսկ «Լեհիան» մարտի 6-ին ընդունելու է «Պոլոնիային»:





