AM
26 Հոկտեմբեր 2026 - 16:19 AMT

«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում ժամկետանց ապրանքներ են հայտնաբերվել

Հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում։

«Պարմայի» 7 խանութում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 8 դեպք՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 7 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։

«Տիտանի» 6 խանութում արձանագրվել է 9 իրավախախտում՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 6, Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու 1, համապատասխան թույլտվության բացակայությամբ ոգելից խմիչքների վաճառքի 1 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։