AM
26 Հոկտեմբեր 2026 - 18:17 AMT

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախել: Տեղեկությունը հաստատել են Ներքին գործերի նախարարությունից, հայտնում է Factor.am-ը:

Գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:

«Հանգամանքները պարզվում են»․-ասել է նա:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կալանավոր Հ․Ե-ին դատարան էին տեղափոխել քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։