AM
29 Հոկտեմբեր 2026 - 14:32 AMT

ՄԻՊ․ Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»

ՄԻՊ Անահիտ Մանասյանը դատապարտել է Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպը՝ պահանջելով բացառել ացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք։

Նա նշել է, որ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»

«Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։

Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։

Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք: Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա:

Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների միջև։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքին, աջակցություն է հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործողություններին։

«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած այսօրվա միջոցառումներին։ Եթե մեկն ընդդիմադիր է, չի նշանակում, որ պետք է լկտիանա: Աթոռով է, թե ինչով, համարժեք է և ճիշտ»,-ասել է նա: