AM
31 Հոկտեմբեր 2026 - 11:59 AMT

Հայտնի են ՔՊ-ի թեկնածուները նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է իր թեկնածուներին նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Աշոցք համայնքի ավագանու ընտրություններին ՔՊ-ն մասնակցելու է Կարեն Մանուկյանի գլխավորած նախընտրական ցուցակով։

Աշտարակ համայնքում նույն քաղաքական ուժի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում լինելու է Թովմաս Շահվերդյանը։

Ապարան համայնքի ավագանու ընտրություններում «Համերաշխություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Կարեն Եղիազարյանը։

Բաղրամյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Շանթ Առաքելյանը։

Մեծամոր համայնքի ավագանու ընտրություններում իշխող քաղաքական ուժի նախընտրական ցուցակի առաջին համարը լինելու է Սարգիս Արշակյանը։

Նոյեմբերյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջատարը լինելու է Մխիթար Խաչիկյանը։

Սևան համայնքի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Սուրեն Գրիգորյանը։

Սպիտակ համայնքում ևս հայտնի է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջատարի անունը․ այն գլխավորելու է Քաջայր Նիկողոսյանը։