AM
2 Նոյեմբեր 2026 - 14:23 AMT

Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի և Կիպրոսի հավաքականների հանդիպումը։

Տոմսերն արդեն հասանելի են  կայքում և վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ-ն հրապարակել է նաև մարզադաշտի տարբեր տրիբունաների համար սահմանված տոմսերի արժեքները․

  • Արևելյան տրիբունա՝ 4000–8000 դրամ։
  • Արևմտյան տրիբունա՝ 12,000–16,000 դրամ։
  • Հարավային տրիբունա՝ 1000–5000 դրամ։
  • Հյուսիսային տրիբունա՝ 1000–5000 դրամ։

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Կիպրոս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս:

«Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում»,- ասվում է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով ֆուտբոլասերներին խնդրում են մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ: