ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանը, մտահոգված լինելով Երևանի երթևեկության ծանրաբեռնվածությամբ, զգուշացրել է, որ առանց անհապաղ միջամտության քաղաքը կարող է կանգնել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ի թիվս այլ կետերի՝ նա առաջարկում է Ժամը 10.30-17.00-ը Երևանում մեքենա վարելու համար վարձավճար սահմանել՝ օրինակ տարեկան 1․5 մլն դրամ:
«Եթե շատ արագ Երևանում երթևեկությունը չկարգավորվի, ապա մի քանի ամիս, եւ ոչ թե տարի հետո քաղաքում երթեւեկությունը կանգնելու է։
Ինչ պետք է արվի առաջին հերթին.
- Սկսելով քաղաքի կենտրոնից դպրոց պետք է գնան կամ ոտքով կամ հատուկ դպրոցական ավտոբուսներով։ Կանգառները դպրոցների մոտ պետք է արգելվի։
- Ուսանողները դասի իրենց ավտոմեքենաներով չպետք է գնան։ Կանգառները բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտ պետք է արգելվի։
- Երևանի կենտրոն ավտոմեքենայով մտնելու համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 18 միլիոն, ամսական 1.5 միլիոն։
- Պետք է հնարավորին չափ շատ ավտոկայանատեղիներ` պառկովկաներ կառուցվեն։
- Ժամը 10.30 ից մինչեւ 17.00 Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է լրացուցիչ վարձավճար սահմանվի, օրինակ տարեկան 1․5 միլիոն։
- Պարեկները պետք է կարողանան հաշված վայրկյանների ընթացքում պարզել թե որոնք են տաքսի մեքենաները։
- Հնարավորին չափ ավելացնել մետրոյի կայարանները՝ փորձելով անցկացնել վերգետնյա ռելսեր։ Մետրոյի կայարանների կառուցումը և գծերի անցկացումը դնել նրանց վրա, ովքեր ավերեցին տրամվայի եւ գնացքի գծերը»,-ասվում է գրառման մեջ:





