Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են մասնակցելու Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու հանդիպումներին։ Խաղացողների ամբողջական կազմը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ազգային թիմի մարզչական շտաբը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին։
Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարևիչ՝ ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա), Արսեն Բեգլարյան՝ «Ալաշկերտ», Ալեքսանդր Միշիև՝ «Ուրարտու», Գոռ Մատինյան՝ «Սարդարապատ»։
Պաշտպաններ՝ Արտեմ Բանդիկյան՝ ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան), Էրիկ Փիլոյան՝ «Ուրարտու», Գեորգի Հարությունյան՝ «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան՝ «Նյուրնբերգ» (Գերմանիա), Նաիր Թիկնիզյան՝ «Օլիմպիակոս» (Հունաստան), Էդգար Գրիգորյան՝ «Արարատ-Արմենիա», Արման Ղազարյան՝ «Ուրարտու», Արգիշտի Պետրոսյան՝ ԲԿՄԱ, Խարիտոն Այվազյան՝ «Ուրարտու»։
Կիսապաշտպաններ՝ Կառլեն Հովհաննիսյան՝ «Ակրոն» (Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու՝ «Ռուբին» (Ռուսաստան), Գոռ Մանվելյան՝ «Նոա», Կարեն Մուրադյան՝ «Արարատ-Արմենիա», Կարեն Նալբանդյան՝ «Ալաշկերտ», Էդգար Փիլոյան՝ «Ալաշկերտ», Հովհաննես Հարությունյան՝ «Փյունիկ»։
Հարձակվողներ՝ Արթուր Սերոբյան՝ «Արարատ-Արմենիա», Էդգար Սևիկյան՝ «Սեուտա» (Իսպանիա), Նարեկ Գրիգորյան՝ «Ֆարուլ» (Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան՝ «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան), Արթուր Միրանյան՝ «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել), Արթուր Ղարիբյան՝ «Ռոդինա» (Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս՝ «Տեներիֆե» (Իսպանիա), Ժիրայր Շաղոյան՝ «Արարատ-Արմենիա»։
Միաժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ վնասվածքների հետևանքով մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանա միանալ ազգային ընտրանուն։
Մասնավորապես, առաջիկա հանդիպումներին չեն մասնակցի Հենրի Ավագյանը՝ «Փյունիկ», Սերգեյ Մուրադյանը՝ «Նոա», Խուլիո Բուենոն՝ «Արարատ-Արմենիա», Էդուարդ Սպերցյանը՝ «Ալ-Ահլի», և Ֆինն Գերագուսյանը՝ «Սանդերլենդ»։
Բացի այդ, հավաքականին չեն միանա նաև Էրիկ Սիմոնյանը՝ «Փյունիկ», Կամո Հովհաննիսյանը՝ «Արարատ-Արմենիա», և Վահան Բիչախչյանը։ Նշված ֆուտբոլիստները վերջերս են վերականգնվել վնասվածքներից և դեռ չեն հասցրել ձեռք բերել այնպիսի մարզավիճակ, որը թույլ կտա լիարժեք օգնել ազգային թիմին։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Երևանում։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին կընդունի Կիպրոսի ազգային թիմին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 21։00-ին։
Խմբային փուլի վերջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը նոյեմբերի 15-ին Ռիգայում կմրցի Լատվիայի ազգային թիմի հետ։ Արտագնա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։





