AM
11 Նոյեմբեր 2026 - 17:39 AMT

Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում սկսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

ՀՀ կառավարության ղեկավարին Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը։

Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։