Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ժամանակով 21։30-ին, կմեկնարկի երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը կխաղա սև խաղաքարերով։





