Սևանա լճի ջրի մակարդակը նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում նվազել է մեկ սանտիմետրով՝ նոյեմբերի 15-ի դրությամբ հասնելով 1900․53 մետրի։
Չնայած մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված մեկ սանտիմետր նվազմանը՝ ցուցանիշը 24 սանտիմետրով գերազանցել է 2025 թվականի նույն օրվա մակարդակը։
Միաժամանակ, 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ լճի ջրի մակարդակը բարձր է 31 սանտիմետրով։
Հայհիդրոմետը տեղեկություններ է ներկայացրել նաև Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի ծավալների վերաբերյալ։ Մասնավորապես, նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 0․518 միլիոն խորանարդ մետր ջուր։
2026 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 178,856 միլիոն խորանարդ մետր։





