AM
17 Նոյեմբեր 2026 - 12:08 AMT

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է ՀՀ պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է MITRE կազմակերպություն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ամերիկյան առաջատար գիտահետազոտական ու տեխնոլոգիական կառույցների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկել ենք Հայաստանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների ու մշակումների էկոհամակարգի ամրապնդումը՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության և առաջադեմ տեխնոլոգիաների ուղղություններով։

Անդրադարձ է եղել միջազգային փորձի ներգրավմանը և պետական, գիտահետազոտական, համալսարանական ու մասնավոր հատվածների կարողությունների համադրմանը։

Որպես հաջորդ քայլ՝ դիտարկվել է Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական նորարարությունների ներուժի գնահատումը, առաջնահերթությունների սահմանումը և փորձնական նախաձեռնությունների իրականացումը։

Մեր նպատակն է ընդլայնել Հայաստանի հետազոտական և ինժեներական կարողություններն ու խթանել դրանց կիրառական նշանակությունը։