Աշխարհահռչակ հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ նախատեսված հանդիպումն ու համերգը չեղարկվել են, հայտնում է Mezzo Production-ը:
Տոմսերի ամբողջ գումարը ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Լրացուցիչ պարզաբանումները կտրվեն ավելի ուշ:
«Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, և անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար։
Տոմսերի ամբողջ գումարը ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտրամադրենք նաև լրացուցիչ պարզաբանումներ։ Շնորհակալ ենք ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը և համերգային երեկոն պետք է տեղի ունենար նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հնչելու էր կինոյի երաժշտություն կենդանի կատարմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո)։





