AM
19 Նոյեմբեր 2026 - 15:00 AMT

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները հերթական անգամ կովկասյան ընձառյուծ են ֆիքսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Կովկասյան ընձառյուծի և նրա ապրելավայրերի պահպանությունը մեր երկրի կենսաբազմազանության պաշտպանության կարևոր մասն է։

Շնորհակալ եմ արգելոցի աշխատակիցներին, միջազգային գործընկերներին, որոնք ամեն օր հոգ են տանում «Խոսրովի անտառի» և նրա կենդանական աշխարհի պահպանության մասին»,- գրել է նախարարը։