Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքանով կնվազի։
Երևանում նոյեմբերի 20-ի ցերեկային ժամերին և 21-ի գիշերը եղանակը կլինի առանց տեղումների։ Նոյեմբերի 21-ի կեսօրից հետո, 22-ին և 23-ի գիշերը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։
Նոյեմբերի 20-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+15 աստիճանի, իսկ երեկոյան՝ +10․․․12 աստիճանի։





