Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատ–Մասիս ավտոճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի՝ կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Նախատեսվել են Մ-3՝ ՀՀ սահման (Մարգարա)–Վանաձոր–Տաշիր–ՀՀ սահման ճանապարհի Վաղարշապատի շրջանցիկ հատվածի 2-րդ կմ + 100 մետր տեղամասում գտնվող կամրջի թռիչքային կառուցվածքի վնասված սալերի ապամոնտաժման աշխատանքներ։
Ժամանակավորապես փակ կլինի Հ-13 /Մ-3/ (Վաղարշապատ)–Մասիս–/Մ-2/ ճանապարհի 0-րդ կմ + 900 մետրից մինչև 1-ին կմ + 000 մետր հատվածը։
Վարորդներին հորդորում են երթևեկել հարակից շրջանցիկ ճանապարհներով:





