AM
25 Նոյեմբեր 2026 - 18:35 AMT

Պեսկով․ Փաշինյանը Մոսկվայում կհայտնի՝ մասնակցեկու է արդյոք ԱՊՀ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում, հավանաբար, կհայտնի՝ մասնակցելու է արդյոք դեկտեմբերի 21-ին նախատեսված ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք դա դեռ չգիտենք, այդ մասին պետք է հարցնել Փաշինյանին։ Կարծում եմ՝ երբ նա լինի Մոսկվայում, հենց այդ ժամանակ էլ կհայտնի՝ մասնակցելու է ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե ոչ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Պեսկովը տեղեկացրել էր, որ Փաշինյանի Ռուսաստան այցի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Կրեմլում ընթանում են համապատասխան նախապատրաստական աշխատանքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում գործող Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում, պատասխանելով փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին, ասել է, որ դեկտեմբերին 3 անգամ այցելելու է ՌԴ և հուսով է, որ ՀՀ-ն կկարողանա բարեկամական մթնոլորտը պահպանել ռուս գործընկերների հետ:

«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,-ասել է նա: