AM
26 Նոյեմբեր 2026 - 12:23 AMT

Տեղումներ չեն սպասվում, կցրտի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի ևս 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանկ սպասվում է անձրև։

Նոյեմբերի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +7․․․+9 աստիճան, նոյեմբերի 27-ին՝ նույնքան: