Մարտի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին տուրի երրորդ խաղը:
Արարատի «Այգ» մարզասրահում 2010թ. Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Իմպուլսին»: Միակ գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Արոյանը:
Հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկական միավոր են վաստակել «Արարատը», «Բանանցը», «Միկան» ու «Շիրակը»:
«Գանձասար»-«Ուլիս» չորրորդ խաղը տեղի կունենա մարտի 24-ին:





