Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ընտրական կոմիտեն հաստատել է ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների պաշտոններում առաջադրված թեկնածուների վերջնական ցուցակները։ Ընտրական կոմիտեի նիստում ուսումնասիրվել են առաջադրված թեկնածուների ընտրվելու իրավունքն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը։ Ստուգումներն իրականացվել են ՀՖՖ կանոնադրության և ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն, հայտնում է ՀՖՖ-ն:
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված և հաստատված թեկնածուներն են՝ Գևորգ Գառնիկի Ղազարյանը («Շիրակ ՖԱ» ՀԿ), Դնի (Դենիս) Նիկոլա Սևակ Ժան Մորիսի Ջորկաեֆը («Սյունիք ՖԱ» ՍՊԸ)։
Ընտրական կոմիտեն ուսումնասիրել է նաև թեկնածուներ առաջադրած ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը։ Հաշվի առնելով փաստաթղթերի ամբողջականությունն ու թեկնածուների համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ կոմիտեն հաստատել է նրանց պաշտոնական կազմերը։
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության համար հաստատվել են հետևյալ թեկնածուները՝
- Անդրանիկ Աշոտի Ադամյան («Կումայրի ՖԱ» ՀԿ),
- Աննա Վլադիմիրի Օհանյան («Վանաձոր ֆուտբոլային ակումբ» ՀԿ),
- Անուշ Գարեգինի Անանյան («Սարդարապատ ՖԱ» ՀԿ),
- Արթուր Աշոտի Ոսկանյան («Օլիմպիա ՖԱ» ՀԿ),
- Արսեն Արմենի Բալաբեկյան («Այգ ՖԱ» ՀԿ),
- Արտակ Սերգեյի Գյոլեցյան («Հայասա» ՄՀԿ),
- Արտակ Գարեգինի Գրիգորյան («Աբովյան Ակադեմիա» ՖԱ ՀԿ),
- Գարիկ Մնացականի Սարգսյան («Վեդի ՖԱ» ՀԿ),
- Գոհար Դերենիկի Նավասարդյան («Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական ՀՄԴ),
- Գրիշա Սերյոժայի Հովհաննիսյան («Նոա ՖԱ» ՀԿ),
- Դավիթ Անդրանիկի Ծատուրյան («Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ),
- Դավիթ Տիգրանի Սարգսյան («Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ),
- Խաչիկ Սարգիսի Կորկյան («Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ),
- Կարեն Ռոբերտի Կակոյան («Անդրանիկ ՖԱ» ՀԿ),
- Համլետ Հարազատի Պետրոսյան («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ),
- Հասմիկ Նորայրի Ղարիբյան («Նիկարմ ՖԱ» ՍՊԸ),
- Հարություն Տիգրանի Վարդանյան («Շիրակ ՖԱ» ՀԿ),
- Նարեկ Նորիկի Ադամյան («Վան ՖԱ» ՀԿ),
- Նարեկ Վարուժանի Բաբայան («ՍԱ Միկա» ՀԿ),
- Ռաֆայել Հովհաննեսի Նազարյան («Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ),
- Ռոբերտ Նորայրի Արզումանյան («Դովեղ ՖԱ» ՀԿ),
- Ռուբեն Արտակի Գարեգինյան («Ավշար Արարատ ՖԱ» ՀԿ),
- Ռուբեն Աշոտի Նազարեթյան («Երևան ՖԱ» ՀԿ),
- Սամվել Յուրիկի Մկրտչյան («Անի ՖԱ» ՀԿ),
- Սուրեն Աշոտի Բաղդասարյան («Փյունիկ ՖԱ» ՀԿ),
- Վահագն Սաշիկի Ալավերդյան («Բենտոնիտ ՖԱ» ՀԿ/«Աչաջուր ՖԱ» ՀԿ),
- Վլադիկ Կիմի Առաքելյան («Գանձասար ՖԱ» ՀԿ),
- Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան («Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ),
- Տիգրան Սամվելի Մկրտչյան («Ալաշկերտ ՖԱ» ՀԿ)։
Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։
ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։





