AM
28 Նոյեմբեր 2026 - 13:00 AMT

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանն Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Սայիդ Ալ-Հաջերիի հետ անդրադարձել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հարուստ օրակարգը, մտքեր փոխանակել առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունների, մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերի և երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։

Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ու Ծոցի տարածաշրջանում առկա գործընթացների վերաբերյալ։ Բարձր է գնահատվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման օրակարգում գրանցված առաջընթացը։