AM
9 Մարտ 2011 - 09:59 AMT

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի «Շիրակ»-«Գանձասար» խաղը կկայանա մարտի 10-ին

Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Հաշվի առնելով, որ մարտի 26-ին Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը մասնակցելու նպատակով հավաքականի կազմում ընդգրկված են «Փյունիկի» 8 ֆուտբոլիստ` մարտի 11-ին և 15-ին նշանակված 1/4 եզրափակչի «Շիրակ»-«Փյունիկ» զույգի առաջին և պատասխան հանդիպումները կկայանան համապատասխանաբար մարտի 10-ին և 14-ին:

2011-ի մարտի 10–ին նշանակված 1/4 եզրափակչի «Բանանց»-«Գանձասար» հանդիպումը տեղի կունենա «Բանանց» մարզադպրոցի մարզադաշտում, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: