AM
9 Մարտ 2011 - 14:16 AMT

Օթար Քուշանաշվիլի. Եթե Արշավինը Հայաստանի հետ խաղում լավ մարզավիճակում լինի, ապա ռուսները հաղթելու շանս կունենան

«Խորհրդային սպորտի» մեկնաբան Օթար Քուշանաշվիլին իր կարծիքն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև խաղի վերաբերյալ, որը կայանալու է մարտի 26-ին Երևանում EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում:

«Ես կարծում եմ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շատ ուժեղ մրցակից է: Եթե թիմի ավագ Անդրեյ Արշավինը լավ մարզավիճակում լինի, ապա մեր թիմը հաղթելու շանս կունենա: Ես շարունակում եմ պնդել, որ Արշավինը բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- ասել է Քուշանաշվիլին: