Mediagid-ի տեղեկատվության համաձայն, ամենամեջբերվող հայ մարզիկների հնգյակում փետրվարին ընդգրկվել են շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Mediagid ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:





