AM
12 Մարտ 2011 - 07:23 AMT

Միրչա Լուչեսկուն գտնում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Շախտյորը» կխաղա անգլիացիների հետ

Բաց մրցումների շրջանակներում Ուկրաինայի առաջնությունում «Կարպատների» հետ խաղից առաջ, որը տեղի կունենա մարտի 13-ին, «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կխաղա անգլիացիների հետ:

«1/8 եզրափակչի վիճակահանությունից առաջ ես ասում էի, որ հավաբանար, մեր մրցակիցը կլինի իտալական ակումբը: Եթե իհարկե «Չելսին» կամ «Մանչեսթեր Յունայթեդը» միանան «Թոթենհեմին», որն արդեն առաջ է անցել, չեմ բացառում, որ թիմը կխաղա այդ ակումբներից մեկի հետ»,-մեջբերում է Լուչեսկուին «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Կարպատների» մասին Լուչեսկուն ասել է, որ այդ թիմը խաղացել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում և ամեն ինչ կանի, այն թիմերի մեջ ընդգրկվելու համար, որոնք մասնակցելու են մրցաշարին: