AM
16 Մարտ 2011 - 12:20 AMT

ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովում կքննարկվեն 2010թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 14-ին եւ 15-ին տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ 2010թ. գիտական գործունեության մասին զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ժողովի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԳԱԱ 2010թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության արդյունքները, հայտնում է ԳԱԱ մամլո ծառայությունը: