Մարտի 17-ին «Խիմկին», որի դարպասները պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ընկերական խաղ է անցկացրել բելառուսական «Տորպեդոյի» հետ:
Առաջին րոպեներից պայքարը հիմնականում ընթացել է դաշտի միջին մասում, սակայն «Խիմկին» առավել ակտիվ եղավ ու առաջինը բացեց հաշիվը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
Անմիջապես երկրորդ խաղակեսի մեկնարկին բելառուսները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն գոլ չստացվեց: «Խիմկին» կարողացավ ևս երկու գնդակ խփել:
Հայաստանի հավաքականի դարպասապահը դաշտում անց է կացրել 78 րոպե: Բերեզովսկին կմասնակցի մարտի 26-ին Երևանում կայանալիք Ռուսաստանի հավաքականի հետ խաղին:





