AM
18 Մարտ 2011 - 09:33 AMT

Ռոբերտ Զեբելյանի միակ գոլը հաղթանակ բերեց Մինսկի «Դինամոյին»

Մինսկի «Դինամոն» Սոչիում հավաքի ժամանակ անցկացրել է երկրորդ ընկերական խաղը «Ժեմչուժինա Սոչիի» հետ, որին «Դինամոն» հաղթել է նվազագույն հաշվով:

Խաղի միակ գոլը 11 մետրանոցից իրացրել է հայ ֆուտբոլիստ Ռոբերտ Զեբելյանը` գնդակ ուղարկելով իր նախկին ակումբի դարպասը, հաղորդում է «Դինամոյի» պաշտոնական կայքը:

Մարտի 21-ին թիմը խաղալու է ռուսական երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Սախալինի» հետ:

«Դինամոն» հավաքի եզրափակիչ սպարինքն անցկանցնելու է մարտի 25-ին: