Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ընթացիկ մրցաշրջանում արդեն հանդես է գալու Երևանի «Բանանցի» կազմում: Ֆուտբոլիստի խաղային պրակտիկան ապահովելու նպատակով «Մետալուրգն» ու «Բանանցը» փոխհամաձայնության են եկել և Դաշյանը վարձավճարով հանդես է գալու մինչև 2012 թվականը: Դոնեցկի «Մետալուրգի» կազմում Դաշյանը միշտ չէ, որ տեղ էր գրավում թիմի մեկնարկային կազմում, հիմնականում դուրս գալով փոխարինման:
Ֆուտբոլիստը ուկրաինական թիմի կազմում մասնակցել է նախապատրաստական բոլոր ուսումնամարզական հավաքներին և գտնվում է լավ մարզավիճակում: Եվ լավ մարզավիճակը պահելու ու խաղային առաջընթացը ապահովելու համար ակումբներն ու ֆուտբոլիստը նպատակահարմար գտան Դաշյանին խաղալու հնարավորություն տալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություում: Հիշեցնենք, որ Արտակ Դաշյանը «Բանանց» ֆուտբոլային ակումբի սան է և Դոնեցկ էր տեղափոխվել հենց «Բանանցից», հաղորդում է ակումբի մամլո ծառայությունը:





