Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը փոփոխություններ է կատարել ֆուտբոլիստների ցուցակում, որոնք պատրաստվելու են Հայաստանի հավաքականի հետ խաղին 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում և Քաթարի հետ ընկերական հանդիպմանը (մարտի 29, Դոհա):
Հավաքին մասնակցելու հրավեր են ստացել դարպասապահներ Սերգեյ Ռիժիկովը, պաշտպան Եվգենի Մակեևը և կիսապաշտպան Դենիս Գլուշակովը:
Առաջիկա խաղերին Ռուսաստանի հավաքականը պատրաստվելու է մարտի 22-ից: Թիմը հավաքվելու է «Բալչուգ Կեմպինսկի» հյուրանոցում, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է Երևանում մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:





