Մարտի 20-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրի վերջին երկու խաղերը:
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ «Փյունիկ»-«Գանձասար» խաղը: Առաջինը խաղի հաշիվը բացեցին երևանյան ակումբի ֆուտբոլիստները, աչքի ընկավ Մարկոս Պիզելին: 79-րդ րոպեին Արթուր Քոչարյանը խփեց պատասխան գոլ և խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1:
Իջևանում Գյումրիի «Շիրակը» ընդունեց «Իմպուլսին»: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով, «Շիրակի» գոլերը խփեցին Գևորգ Հովհաննիսյանը և Անդրանիկ Բարիկյանը, իսկ «Իմպուլսի» միակ գոլի հեղինակ դարձավ Գագի Թիբիլաշվիլին:
Մարտի 24-ին կայանալու է առաջին տուրի «Գանձասար»-«Ուլիս» հետաձգված հանդիպումը:
Երկրորդ տուրից հետո երկրի առաջնությունը 4 միավորով գլխավորում է «Միկան», «Փյունիկը» երկրորդ տեղում է, «Շիրակը»` երրորդ:





