AM
21 Մարտ 2011 - 13:22 AMT

Հայաստանի 4 մարզիկներ կմասնակցեն Սամբոյի աշխարհի սուպերգավաթին

Մարտի 24-27-ը Մոսկվայում կայանալիք Սամբոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը Հայաստանի սամբոյի հավաքականը կներկայանա 4 մարզիկով` Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Մարտին Միրզոյան և Արտակ Ծատինյան: Հայկական թիմի մարզիչն է Էռնեստ Միրզոյանը:

Աշխարհի Սուպերգավաթի խաղարկությունը նվիրված է սամբո մարզաձևի հիմնադիրներից Անատոլի Խառլամպիևի հիշատակին, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: