Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մարտի 20-ին փոփոխություններ է կատարել ֆուտբոլիստների ցուցակում, որոնք հանդես են գալու Հայաստանի հավաքականի դեմ խաղում և հրավիրել դարպասապահ Սերգեյ Ռիժիկովին, պաշտպան Եվգենի Մակեևին և կիսպաշտպան Դենիս Գլուշակովին:
Դենիս Գլուշակովը խոստովանել է, որ հավաքականում հանդես գալու հրավերի մասին իմացել է Պերմից վերադառնալուց հետո: Կիսապաշտպանն առաջին անգամ է հրավեր ստացել Ադվոկատի կողմից, իսկ առաջին անգամ հավաքականի կողմից` 2008-ի հոկտեմբերին, երբ թիմը գլխավորում էր Գուս Հուդինգը:
«Խաղից հետո վայրէջք էինք կատարել Մոսկվայում և արդեն պատրաստվում էինք ողջ թիմով մեկնել բազա, երբ զանգահարեցին և ասացին, որ ինձ հրավիրել են հավաքական»,- Գլուշկովի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: Հայ ֆուտբոլիստների մասին Գլուշակովն ասել է, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է խաղում Հենրիխ Մխիթարյանը: «Ընդհանուր առմամբ դա լավ թիմ է: Վերջերս զանգահարեց ընկերս` Տիգրան Պետրոսյանցը և պատմեց, որ հայերն ուժեղ թիմ ունեն և նրանց հետ հեշտ չի լինի»,- ասել է ֆուտբոլիստը:
Դենիս Գլուշակովի համար Հայաստանն ասոցացվում է Արարատ լեռան` «երկրի գլխավոր խորհրդանիշի» հետ:
Եվգենի Մակեևը խոստովանել է, որ Ռուսաստանի հավաքականի հրավերն իր համար լիովին անակնկալ էր:





