Ռուսական ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կիսել է իր կարծիքը EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին:
«Հեռախոսազրույց եմ ունել Երևանի իմ գործընկերների և ընկերների հետ: Նրանք բորբոքվում են. «Մենք Ռուսաստանին հաղթելու շանս ունենք»: Ասում են, քաղաքում, ինչպես նաև ողջ երկրում անհավանական իրարանցում է: Հայաստանի հավաքականի դրդապատճառները պարզ են. մեծ հարևանին պարտության մատնելը պատվաբեր է»,- Սիմոնյանի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:
Սիմոնյանը կարծում է, որ աճել է հայ ֆուտբոլիստների սերունդ, որը պահանջված է ուժեղ ակումբներում, ինչպիսին է Հենրիխ Մխիթարյանը, որը դրսևորել է իրեն «Շախտյորում»: «Երբ 38-ամյա Հովսեփյանը հարցազրույցում հայտարարում է այն մասին, որ Հայաստանը պայքարելու է EURO-2012-ի համար, դա հենց այնպես չէ: Նախկինում նման հավակնություններ չկային»:
Սիմոնյանը ենթադրում է, որ Ռուսաստանի հավաքականին սպասում է ծանր խաղ, և եթե հայկական թիմը միավորներ է կորցրել այս ընտրական փուլում, ապա խաղերի վերջում:





