AM
24 Մարտ 2011 - 07:20 AMT

Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանը վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի և «Բանանցի» պաշտպան Արարատ Առաքելյանը վնասվածք է ստացել ընտրանու մարզումների ժամանակ: Նա չի մասնակցի EURO-2012 Ռուսաստանի հետ նախընտրական հանդիպմանը, որը կկայանա Երևանում մարտի 26-ին, հաղորդում է sport-express.ru-ն:

Եվրոպայի առաջնության նախընտրական շրջանում Առաքելյանը երեք հանդիպում է անցկացրել, որոնցից երկուսը` Իռլանդիայի հետ (0:2) և մեկը Մակեդոնիայի հետ (2:2)` մեկնարկային կազմում: