AM
24 Մարտ 2011 - 07:50 AMT

Շախմատի Եվրոպայի առաջնությունում 4 հայ գրոսմայստերներ հաղթանակներ են տարել

Ֆրանսիական Էքս լը Բեն քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի առաջնությունը: Հայ շախմատիստներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Վլադիմիր Հակոբյանը երկրորդ տուրում սև խաղաքարերով պարտության են մատնել մրցակիցներին: Իսկ մյուս հայ մասնակիցներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Արման Փաշիկյանը ոչ ոքի են խաղացել:

Երկու տուրերի արդյունքում 51 շախմատիստ ունի 2-ական միավոր, այդ թվում` Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մրցաշարային աղյուսակը լրացուցիչ արդյունքներով գլխավորում է Ալեքսանդր Մոտիլյովը (Ռուսաստան):