AM
24 Մարտ 2011 - 12:54 AMT

Մարտի 26-ին մեկ ժամով կմարեն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի լույսերը

Մարտի 26-ին, ժամը 8:30-ից Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկ ժամով կմարեն լույսերը: Ակցիան կիրականացվի Մոլորակի ժամը Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից ստեղծված ամենամյա միջազգային միջոցառման շրջանակներում: Մարիոթ Ինթերնեշնլի նպատակն է ապահովել ամբողջ աշխարհում 500 բիզնես կառույցների մասնակցությունը այս նախաձեռնությանը, որը համընդհանուր կոչ է` ուղղված յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր բիզնես կառույցի և յուրաքանչյուր համայնքի` սթափվելու, համապատասխան քայլեր ձեռնարկելու և պատասխանատվություն ստանձնելու մեր բոլորի ապագայի համար:

Մոլորակի ժամը Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից ստեղծված ամենամյա միջազգային միջոցառում է, որն անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը, և որը տնային տնտեսություններին և բիզնես կառույցներին կոչ է անում մեկ ժամով անջատել ոչ-էական լույսերն ու էլեկտրական սարքավորումները` նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը կլիմայի փոփոխությանն ուղղված անհրաժեշտ գործողությունների կարիքի վերաբերյալ: Այս նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամ Ավստրալիայի և Sydney Morning Herald-ի կողմից 2007թ. և 2008թ.-ին տարածվել ողջ աշխարհում: Մարիոթ Ինթերնեշնլը միացավ այս նախաձեռնությանը 2009թ.-ին` մասնակցության կոչ անելով ողջ աշխարհի կառույցներին:

Ինչպես ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, Արմենիա Մարիոթ հյուրանոցը մասնակցում է այս միջոցառմանը, որը սկիզբ է դնում «Բնապահպանական իրազեկության ամիս» ծրագրին: Մարիոթ Ինթերնեշնլը ապրիլը հայտարարել է «Բնապահպանական իրազեկության ամիս». Ողջ ամսվա ընթացքում հաղորդակցվելու և տոնվելու են ընկերության կողմից իրականացվող բնապահպանական առումով պատասխանատու միջոցառումները, բարձրացվելու է բնապահպանական հարցերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: