AM
24 Մարտ 2011 - 16:57 AMT

Հայաստանի առաջնության առաջին տուրի հետաձգված հանդիպմանը «Գանձասարն» ու «Ուլիսը» կիսեցին միավորները

Մարտի 24-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում կայացավ Հայաստանի առաջնության առաջին տուրի հետաձգված «Գանձասար» – «Ուլիս» հանդիպումը:

Չնայած թիմերի ջանքերին, նրանց այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը, և խաղն ավարտվեց 0:0 հաշվով: «Ուլիսը» հավաքեց 4 միավոր և հավասարվեց «Միկային», «Փյունիկին» ու «Շիրակին»:

Հայաստանի առաջնության 3-րդ տուրը մեկնարկում է ապրիլի 2-ին` «Ուլիս» – «Փյունիկ» և «Գանձասար» – «Շիրակ» հանդիպումներով: Ապրիլի 3-ին կկայանա ևս երկու հանդիպում` «Իմպուլս» – «Արարատ» և «Միկա» – «Բանանց»: