AM
25 Մարտ 2011 - 15:04 AMT

ՌԴ ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն միշտ հավատում է Ռուսաստանի հավաքականի հաղթանակին

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն Երևանի հանրապետական մարզադաշտում Ռուսաստանի հավաքականի 15 րոպեանոց բաց մարզումների ժամանակ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ ինքը միշտ հավատում է Ռուսաստանի հավաքականի հաղթանակին:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի հետ պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա Ռուսաստանում հունիսի 4-ին, Ֆուրսենկոն ասաց հետևյալը. «ՌՖՄ-ն 3 օր առաջ որոշում ընդունեց ընկերական հանդիպում չանցկացնելու մասին: Հավաքականն ընկերական հանդիպումը սեփական հարկի տակ կանցկացնի օգոստոսին, սակայն մրցակիցը դեռևս որոշված չէ»: