AM
30 Մարտ 2011 - 08:43 AMT

Հայաստանի խմբային մրցակից Ուելսը ֆուտբոլի երիտասարդական ԵԱ-ի ընտրական փուլում հաղթել է Անդորային

Մեկնարկել են ԵԱ-2011-2013 ընտրական փուլի խմբային խաղերը երիտասարդների շրջանում:

3-րդ խմբում, որտեղ կխաղա նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը, 3 խաղ է տեղի ունեցել:

Անդորայի հավաքականը նվազագույն հաշվով զիջել է Ուելսի հավաքականին, որն այս պահի դրությամբ խմբի առաջատարն է: 3-րդ խմբում են նաև Չեխիայի ու Չերնոգորիայի հավաքականները:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի Չերնոգորիայի հավաքականի հետ հունիսի 7-ին իր դաշտում: